Մոդել Ջենիֆեր Պամպլոնան ափսոսում է, որ 500 հազար ֆունտ է ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար
Բրազիլացի մոդել Ջենիֆեր Պամպլոնան յոթ տարի և մոտ 500 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել դանակի տակ ընկնելու և Քիմ Քարդաշյանին նմանվելու համար: Սակայն այժմ նա զղջում է իր որոշման համար և պատրաստվում է ևս 100.000 ֆունտ ծախսել իր արտաքինը շտկելու համար։ The Sun-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Մոդելը պատրաստվում է գումար ծախսել՝ նորից բնական տեսք ունենալու համար։ Նա նախատեսում է վիրահատվել՝ գոտկատեղը փոխելու և ծավալը վերականգնելու համար, այն այժմ 55 սմ է։
«Ես մի շարք տարբեր վիրահատությունների միջով եմ անցել՝ Քարդաշյանի տեսքն ունենալու համար: Ես երջանիկ էի, արտաքինս ինձ փող բերեց, և ես վայելում էի կյանքը, բայց հիմա ես պարզապես ուզում եմ ինձ ընկալել այնպես, ինչպես ես եմ իրականում»,-ասել է նա:
Ըստ Պամպլոնայի՝ նա նյարդայնացել է, որ իրեն Քարդաշյան են անվանել, երբ ինքը աշխատում էր, սովորում և նույնիսկ սեփական բիզնեսն է բացել։
«Ես արել եմ այս բոլոր բաները և հասել եմ որոշակի մակարդակի անձնական կյանքում, բայց արդյունքում բոլորն ինձ պարզապես Քարդաշյանի նմանակ էին անվանում»,-դժգոհել է մոդելը։
Ջենիֆեր Պամպլոնան առաջին անգամ կուրծքը մեծացրել է 17 տարեկանում, իսկ դրանից հետո ևս մոտ 20 վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսքով՝ ինքը երբեք չի ցանկացել նմանվել Քիմ Քարդաշյանին, սակայն ուրիշները նշել են նրա նմանությունը աստղի հետ, և նա օգտվել է այդ հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Իրինա Ալեգրովան արձակուրդում է». Քարդաշյանին համեմատել են երիտասարդ Ալեգրովայի հետ
- Քիմ Քարդաշյանին թույլ չեն տվել մասնակցել Եղիսաբեթ 2-րդ թագադրման պլատինե հոբելյանի տոնակատարությանը
- Քիմ Քարդաշյանը Met Gala-ի ժամանակ կրել է Մերիլին Մոնրոյի պատմական զգեստը
- Քիմ Քարդաշյանը պահանջում է արգելել մանկական Roblox համակարգչային խաղը պոռնոտեսահոլովակի պատճառով