Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է
Թբիլիսիի քաղաքային դատարանում բյուջետային միջոցների յուրացման գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։
1tv.ge-ն գրում է, որ դատական նիստին ընթերցվել է քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված գրությունը, ըստ որի՝ «Վիվամեդ» կլինիկայում բուժման պատճառով նախկին նախագահը չի կարողանա ներկա գտնվել իր դատական նիստերին։
Ըստ այդմ, դատավոր Բադրի Կոճլամազաշվիլին գործընթացը հետաձգել է մինչև օգոստոսի 1-ը։
Այս դրվագում Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է Պետական պահպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիայի հետ, պետական բյուջեին պատկանող 9 մլն լարի յուրացման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը Սաակաշվիլիի կուսակցության անդամին վաղաժամկետ զրկել է պատգամավորի լիազորություններից
- Սաակաշվիլին համաձայնել է հետազոտվել
- ՄԻԵԴ-ում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը
- Սաակաշվիլին դադարեցրել է «անժամկետ» հացադուլը
- Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
- Վրաստանի նախագահը կարծում է, որ Սաակաշվիլիի ներումը կբարձրացնի հասարակության բևեռացումը
- Սաակաշվիլիի Ջավախքի թեմ տեղափոխելու նախաձեռնությունն իրատեսական չէ․ Կոբախիձե
- Նիկոլոզ միտրոպոլիտն առաջարկել Է Սաակաշվիլիին մեկուսացնել Ջավախքում
- Սաակաշվիլին սպառնում է նորից հացադուլ սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան