Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տվեց կապիտուլյանտների նետած խայծը. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հերթական անգամ ազգային քաղաքական դաշտը կուլ տվեց կապիտուլյանտների նետած խայծն ու արդեն որերորդ օրն է՝ քննարկում է տասներորդային նշանակության իրադարձություն, որում կա ամեն ինչ լիարժեք շոուի համար՝ խաչ ու կրոնական հույզեր, օդիոզ գործիչներ և այլն։
Մինչդեռ իրական Հայաստանում կապիտուլյանտը նախապատրաստվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, հանձնում է Բերձորը և շարունակում է ոչնչացնել Արցախն ու Սյունիքը պահելու անվտանգային հնարավորությունները, դատում է ազգային տղերքին։
Ազգային ուժերի առաջին պարտականությունն է կերտել իրական Հայաստանի իրական օրակարգը, որտեղ կխոսվի ոչ միայն առկա մարտահրավերների ու իրական խնդիրների մասին, այլև դրանցից դուրս գալու ուղիների մասին։ Հակառակ դեպքում մենք անվերջ ապրելու ենք կապիտուլյանտական իրականությունում՝ թե՛ հողի վրա, թե՛ տեղեկատվական դաշտում։ Միակ ձևը նախաձեռնող լինելն է, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, աննահանջ համառություն, հստակ հետևողականություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին