Մեկ օրում գրանցվել է 6 երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող գյուղում
Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում վրաց-հայկական սահմանին մոտ գտնվող Սամեբա գյուղում տեղի է ունեցել 6 երկրաշարժ։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 07:36-ին` ամենաուժեղն այսօր՝ 4,8 մագնիտուդ հզորությամբ։
Այնուհետև հաջորդել են հետևյալ ուժգնության երկրաշարժերը.
Ժամը 09:10-ին՝ 4,7 մագնիտուդ,
Ժամը 09:18-ին` 3.1 մագնիտուդ,
Ժամը 05:47-ին՝ 3,3 մագնիտուդ,
Ժամը 10:14-ին՝ 3.2 մագնիտուդ,
Ժամը 10:24-ին՝ 3,7 մագնիտուդ:
Նշվում է, որ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում