Դադարեցվել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք»-ով
Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը դադարեցվել է, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով գազատարի օպերատոր «Nord Stream AG»-ի տվյալները։
Հուլիսի 11-ից հուլիսի 21-ը երկու գծերն էլ կանգ են առել տեխնիկական սպասարկման աշխատանքների համար։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր «Հյուսիսային հոսք» գազատարի հետ կապված խնդիրների մասին: Ընկերությունը հիշեցրել է, որ Siemens գազի կոմպրեսորային ագրեգատները (GCU) վերանորոգվում են Կանադայում և պատժամիջոցների պատճառով չեն վերադարձվել Ռուսաստան՝, իսկ գործող GCU-ները հասել են իրենց կապիտալ վերանորոգման ժամկետի ավարտին, ինչի հետևանքով գազատարի ամենօրյա արտադրողականությունը հունիսի 16-ից նվազել է 40%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան ծրագրում է ազգայնացնել «Հյուսիսային հոսք 2»-ի մի մասը
- Փորձագետը քիչ հավանական է համարում «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումը
- Թուրքիան Հյուսիսային Իրաքում սպանել է PKK-ի ավելի քան 18 անդամի
- Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք -2»-ի սառեցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին