Մի քանի հարյուր ուկրաինացի զինվորներ ժամանել են Մեծ Բրիտանիա՝ մարտական պատրաստություն անցնելու
Մի քանի հարյուր ուկրաինացի զինվորականների խումբը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ մարտական պատրաստության համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Stars and Stripes-ը՝ պաշտպանության նախարարությանը հղումով։
Հոդվածի համաձայն՝ ծրագրի առաջին փուլի շրջանակներում, որի նպատակն է պատրաստել մինչև 10 հազար ուկրաինացի նորակոչիկների, հրահանգավորում է իրականացվում Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում գտնվող հաստատություններում:
Ծրագիրը ներառում է զենքի հետ վարվելու ուսուցում, առաջին բուժօգնություն մարտի դաշտում և պարեկային մարտավարություն:
Այն Ուկրաինային տրամադրվող 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,8 միլիարդ դոլար) աջակցության ավելի լայն փաթեթի մի մասն է, որը ներառում է հակատանկային համակարգեր, հրթիռային համակարգեր և այլ սարքավորումներ:
Հաղորդվում է, որ ուկրաինացիներին վարժեցնելու համար Մեծ Բրիտանիան գնել է AK տիպի ինքնաձիգեր, որպեսզի նրանք «մարզվեն այն զենքերով, որոնցից կօգտագործեն առաջնագծում»:
Մեծ Բրիտանիան նաև զինվորներին կտրամադրի անձնական պաշտպանական հանդերձանք, այդ թվում՝ սաղավարտներ, շերտավոր բաճկոններ, ակնոցներ, ականջակալներ, կոնքի կորսետներ, անհատական առաջին օգնության փաթեթներ, ինչպես նաև դաշտային համազգեստ և կոշիկներ:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է Ռուսաստանին առնչվող մոտ 200 մլն դոլարի ակտիվների կալանքի մասին
- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում
- Զելենսկի. Ուկրաինային ժամանակին ռազմական օգնություն տրամադրելը թույլ կտա դադարեցնել մարտերն այս տարի
- Մեծ Բրիտանիան կարող է հայտարարել Ջոնսոնին անվստահություն հայտնելու մեկնարկի մասին
- Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան