Եթե եռամսյա հավաքներն օգտագործում են որպես պատժամիջոց, ապա բանակի վարկանիշն իջեցնող գործընթաց է. Աղասի Ենոքյան
«Պատերազմից հետո երևի բոլորի համար էլ ակնհայտ էր, որ հաստատված խաղաղությունը բացարձակ անկայուն է և բոլորը կարծում էին, որ նոր պատերազմ լինելու է։ Այս առումով մենք հիմա տեսնում ենք երկու իրարամերժ մեսիջներ»,- «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նրա խոսքով, մի կողմից ասում են՝ Ադրբեջանի կողմից հնարավոր է նոր պատերազմ, մյուս կողմից անընդհատ խոսում են խաղաղության դարաշրջանի մասին։ Նա նշեց, որ սրանք իսկապես շփոթեցնող ուղերձներ են հանրությանը, դրանցից ամեն մեկն օգտագործում են այն ժամանակ, երբ որ համարում են հարմար։
«Պատերազմից հետո մեր անվտանգության ապահովման գործը հիմնականում դրվեց ռուս խաղաղապահների վրա։ Ակնհայտ էր՝ անհրաժեշտ էր բանակը վերականգնել, քանի որ պետություն ենք և պետությունը պետք է կարողանա ինքն իր անվտանգությունն ապահովել։
Բայց, տեսնում ենք, որ այդ միտումը չկա, մինչև հիմա չունենք գլխավոր շտաբի պետ, իսկ եթե խոսում ենք բանակի ամրացման, վերականգնման մասին, առաջնահերթ խնդիրն է, որ պետք է լուծել»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ հիմա խոսում են անվտանգության ավելացման, եռամսյա հավաքների մասին, որոնց իմաստն ընդամենը խրամատ փորելն է, ինչը տրամաբանության մեջ չի մտնում։
«Եթե եռամսյա հավաքներն օգտագործում են որպես պատժամիջոց, պատժի գործիք, ապա սա ինքնին արդեն բանակի իմիջին խփող, բանակի վարկանիշն իջեցնող գործընթաց է, լրիվ հակառակը նրան, ինչ պետք է լիներ, այսինք բանակի ամրացում։
Կարծում եմ՝ այսպիսի եռամսյա հավաքներն ու այս ամենը մտցնել ընդհանուր անվտանգության կոնցեպտի մեջ ոչ թե անիմաստ, այլ վտանգավոր գործընթաց է»,- ասաց Աղասի Ենոքյանը։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարել՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավվի ինժեներական աշխատանքներում, հարիր չէ նախարարին. Տիգրան Աբրահամյան
- Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Եղիազարյան. Այս եռամսյա հավաքը պետք է անվանել «ընդդիմադիրների հավաք»
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան