Արմեն Բաբալարյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Նա դասվել է մեր առաջատար վարպետների շարքը: Եղել է տարիքային տարբեր խմբերի ԽՍՀՄ առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր, գավաթակիր ու միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերի ոսկե մեդալակիր:
2004-2005թթ. մարզել է Իրանի հավաքականը: Նրա աշխատանքի արդյունքում մարզաձևն այդ երկրում մեծ տարածում և առաջընթաց է ապրել: Մինչ այդ իրանցի ըմբիշները օլիմպիական խաղերում հաղթող չեն ճանաչվել, իսկ Բաբալարյանից հետո ծնվել են լուրջ հաջողությունները:
Հենց միայն Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր են դարձել Իրանի միանգամից երեք ըմբիշներ: Երախտապարտ այդ տղաները հաջողության գործում գնահատել են երևանցի մասնագետի ներդրումը:
Արտերկրում երկամյա գործուղումից հետո Բաբալարյանը վերադարձել է հայրենիք և ստանձնել մարզաձևի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի ղեկը»,- հայտնում են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին