Շրի Լանկայի նախագահը երկուշաբթի ստորագրել է իր հրաժարականի դիմումը
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան դեռ երկուշաբթի օրը դիմում է գրել հուլիսի 13-ին հրաժարականի տալու մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Daily Mirror առցանց տարբերակը՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի աղբյուրը։
Հայտարարությունը նախագահը ստորագրել է երկուշաբթի օրը և հանձնել կառավարության բարձրաստիճան պաշտոնյային՝ հուլիսի 13-ին Շրի Լանկայի խորհրդարանի նախագահին փոխանցելու համար։
Խորհրդարանի նախագահը, ով տեղյակ է ստորագրված հայտարարությանը, այն կստանա չորեքշաբթի օրը և հրապարակայնորեն կհայտարարի Գոտոբայ Ռաջապակսայի նախագահության ավարտի մասին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Շրի Լանկայում բազամահազարանոց բողոքի ակցիաներ էին։ Երկրի տարբեր մասերից մարդիկ եկել էին մայրաքաղաք Կոլոմբո, հավաքվել այդ երկրի նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում նրա հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Շրի Լանկայի վարչապետը համաձայնել է հեռանալ պաշտոնից
- Շրի Լանկայում ցուցարարները մտել են նախագահի կեցավայր ու ցատկել ուղիղ լողավազանի մեջ
- Շրի Լանկայում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան