Ստամբուլի մետրոյում սևամորթ մի ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել
Ստամբուլի Յենիքափը-Հաջըօսման մետրոյի Հալիչ կայարանում մի սևամորթ ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել, գրում է Էրմենիհաբերը։
Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում մեծ աղմուկ հանած տեսանյութում երևում է, որ մետրոյի ուղևորներից մեկը վիրավորում է իր կողքին նստած մի սևամորթ մարդու, որը երթևեկում էր կնոջ ու երեխայի հետ միասին։
Լսվում է, թե ինչպես է և՛ թուրքերենով, և՛ անգլերենով վիրավորանքներ հնչեցնող մարդը գոռում՝ «վերադարձե՛ք Աֆրիկա, գնացե՛ք այստեղից»։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցցանցում այդ տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել այդ կարգազանց քաղաքացուն։ Նա մեղադրվում է «խտրականության, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու» մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին