Հայտարարել՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավվի ինժեներական աշխատանքներում, հարիր չէ նախարարին. Տիգրան Աբրահամյան
Այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները մի շարք շրջաններ, հատվածներ հանձնել են Ադրբեջանին, ընդհանուր սահմանագիծը մեծացել է, ձևավորվել է նոր բնագիծ, ինչը ենթադրում է ինժեներական հսկայական աշխատանք։ «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, անկախ նրանից, որ տարբեր հատվածներում մարդկային ներուժի ներգրավման անհրաժեշտություն կա, պետք է հասկանալ, որ հսկայական աշխատանք ենթադրում է տեխնիկական միջոցների ներգրավում։
«Ուղղակի հելնել ու հայտարարել, որ գիտեք ինչ կա՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավի ինժեներական աշխատանքներում, ոչ միայն հարիր չէ պաշտպանության նախարարին, այլ առհասարակ ցույց է տալիս, թե իր էության մեջ պաշտպանության նախարարն ինչպես է մոտենում տարբեր կարևորագույն հարցերի կարգավորմանը և իրականում նրա խոսքում որքան է ընդգծված այդ ներքաղաքական բաղադրիչը»,- ասաց ընդդիմագիր գործիչը։
Տ.Աբրահամյանը նշեց, որ հայրենիքի փրկություն ասվածը կամ այս պահին այն պահանջները, որոնք ներքաղաքական դաշտում ներկայացում են, մեկ այլ բան են, բայց այն խնդիրները, որոնք այսօր կոնկրետ դրված են Զինված ուժերի, ռազմաքաղաքական իշխանության վրա, ապա այդ տեսանկյունից նաև օրենքով սահմանված կարգով տրված են այն ռեսուրսները, հնարավորությունները, որոնց շրջանակներում պետք է դրանք իրականացնել։
«Եվ այսքան պրիմիտիվության մակարդակում քննարկել, թե այն մարդիկ, ովքեր խոսում են հայրենիքի մասին կամ սիրում են հայրենիքը, պետք է գնան ու ինժեներական աշխատանքներում ներգրավեն, ապա նշաձողը շատ ավելի ցածր մակարդակում ներկայացված խոսակցություն է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Եղիազարյան. Այս եռամսյա հավաքը պետք է անվանել «ընդդիմադիրների հավաք»
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին