Մեկ տարում ալյուրի գներն աճել են 17.7%-ով, հացինը՝ 20.0%-ով
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հունիսը 2021թ. հունիսի նկատմամբ) կազմել է 10.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:
ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2022թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.0% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):
2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 17.1% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.2% գնանկում:
Վիճակագրության համաձայն, 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ալյուրի գներն աճել են 17.7%-ով, հացինը՝ 20.0%-ով, մակարոնեղենինը՝ 29.9%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 5.2%, և 1.6%-ով:
Գառան, խոզի և տավարի մսերի գները 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ աճել են համապատասխանաբար 7.1%, 8.2% և 17.8%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.0%, 3.5% և 5.6%-ով: 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 25.4%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 1.6% գնաճ: Միաժամանակ, 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ձվի գինը նվազել է 24.0%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.0%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 6.9% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.6% գնանկում:
Լոբու, բրնձի, և հնդկացորենի գները 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ աճել են 4.2%, 14.6%, 34.2%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.1%, 0.6% և 1.3% գնանկում: 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ կարագի գինն աճել է 4.8%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ նվազել է 3.0%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.8%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 45.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 16.9% գնանկում:
2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 9.2% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան