Ծնվել է պատերազմում անհետ կորած Պապի եղբայրը
«Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ավետել է Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանը։
Նշենք, որ 2019-ին զորակոչված Պապը պետք է տուն վերադառնար 2021 թվականի դեկտեմբերի 19-ին։
Պապի հայրը՝ Գարիկ Այվազյանն անհետ կորած որդուն ողջ գտնելու հույսը կորցրել է։ Սեփական հետաքննությամբ պարզել է, հատուկ ջոկատային որդին Թալիշ-Մատաղիս հատվածում գլխի շրջանում վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։ Մարտական ընկերները վիրավոր Պապին իջեցրել են ներքև, թե ինչ է եղել հետո, ոչ ոք չգիտի։
Ավտովթարի հետևանքով արդեն 20 տարի անվասայլակին գամված հայրն Արցախ է գնացել, որդու կռված տեղերում եղել։ Գտել է մի գանգոսկր ու մի կտոր ոսկոր, որոնք վնասել էին գազանները։ ԴՆԹ նույնականացման արդյունքում պարզել են՝ ոսկորները Պապինը չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան