Ծնողը գնացել է դիահերձարան որդուն ճանաչման և տեսել է՝ մարմինն ամբողջությամբ որդի մեջ է. Զոհված զինծառայողի հարազատը՝ դատախազին
«Ես այնտեղ եմ եղել, նույն Աբովյանի մորգի տնօրենը՝ Անրին, իր բերանով ասել է իր շեֆին՝ Բիշարյանին, բազմաթիվ ծնողներ էլ լսել են, որ տեղ չունի դիերի համար, նա էլ ասել է՝ ոչինչ, մի երկու օրով մի տեղ դիր, մինչև սառնարանդ կսարքես, կտեղավորես»,- Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված զոհված զինծառայողների մարմիների գործով դատական նիստից հետո դիմելով դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Նա նշեց, որ Աբովյանի դեպքը զոհված զինծառայողների մարմիններին վատ վերաբերվելու առաջին դեպքը չի եղել. «Նման ահազանգ է եղել Կապանի դիահերձարանի մասով, որտեղ բաց, առանց պատուհան շենքում տղերքի մարմինները շարել են, էլի ամառ օրով սկսել են նեխեցնել, որ հոտն ամբողջ Կապանով ընկել է»։
Զոհվածի հարազատի խոսքով, ծնողներից մեկը գնացել է դիահերձարան ճանաչման և տեսել է՝ մարմինն ամբողջությամբ որդի մեջ է։
«Մենք գնանք, էրեխեքին կտոր-կտոր հավաքենք, որ էստեղ որդի փայ անե՞ն»,- նշեց հարազատը։
Դատախազն ասաց, որ դժվար է լսել այն ամենը, ինչի մասին պատմում է զոհվածի հարազատը։
«Ընդամենն իմ ասածը մեկ իրավական հարցի է վերաբերում, բարոյական տեսանկյունից, ես, ցանկացած պաշտոնատար անձ այս պատմածիդ համար պատրաստ ենք պատասխանատվություն կրենք, որ մեր երկիրը չի կարողացել ապահովել այն, ինչ ներկայացնում եք։ Չեմ կարծում, որ որևէ հայի նպատակը լիներ նման վերաբերմունքի արժանացելը»,- ասաց դատախազը։
Զոհվածի հարազատն ընդգծեց, որ հենց եղել է մտադրված։
«Մենք այս երկու տարվա ընթացքում այնքան տականքներ ենք տեսել։ Ասում են հայ մարդն ընդունա՞կ է նման ստորության։ Ընդունակ են ու շատ կան նման մարդիկ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել զոհված զինվորների մարմինները դիահերձարանի նկուղում պահելու համար
- Դիահերձարանում՝ չճանաչված մասունքներ, նույն քաղաքի ռեստորանում՝ պաշտպանության նախարարի հարսանիք
- ԱՆ-ն չի պատասխանում, թե քանի զոհվածի մարմնին կա դիահերձարաններում
- Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զիվորների մարմիններ. Ավանեսյան
- Որևէ մեկը չի պլստալու․ Գարիկ Գալիկյանը ՝ Աբովյանի դիահերձարանի դեպքի մասին
- Ինչպես են զոհվածների դիակներն ու մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան. «Լույսի ճրագ»
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին