Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
«Ներկայումս եռամսյա վարժական հավաքներն իրականացվում է միայն մարտական հերթապահության ընդգրկելու համար, որովհետև կա անձնակազմի խնդիր»,- «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։
Նա նշեց, որ մի քանի անգամ Հայաստանի պետական առաջնագիծը երկարել է և ունեցած ուժերով ու միջոցներով չեն կարողանում իրականացնել մարտական հերթապահություն, դրա համար իրակացվում են վարժական հավաքները։
«Այստեղ հարցն այլ տեսանկյունից եմ ուզում նայել, որ այս վարժական հավաքներում ընդգրկվում են մարդիկ արդեն թիրախավորված, համատարած ընդգրկում են ակտիվիստներին»,- ասաց Ա. Մխիթարյանը՝ հիշեցնելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությունը զինկոմիսարյատներին և ռազական ոստիկանությանը, ինչը հիմա կատարվում է։
Պահեստազորի գնդապետն ընդգծեց, որ մինչև այս վերջին հավաքը նմանատիպ բաներ չէին եղել։
«Երեք ամիս առաջ, երբ էլի վարժական եռամայս հավաքների էին նմանատիպ երևույթ չէր արձանագրվել»,- ասաց պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Եղիազարյան. Այս եռամսյա հավաքը պետք է անվանել «ընդդիմադիրների հավաք»
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
- Անդրանիկ Քոչարյանին հորդորում եմ հետևողական լինել, որպեսզի Համբարձում Մաթևոսյանը մասնակցի եռամսյա հավաքներին. Մանգասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին