Zara ապրանքանիշը կարող է Ռուսաստան վերադառնալ միայն 2023 թվականին
Inditex-ը, որին պատկանում են Zara, Massimo Dutti և այլ ապրանքանիշեր, առևտրի կենտրոնի սեփականատերերին խնդրել է երկարաձգել վարձակալության պայմանագրերը հատուկ պայմաններով մինչև տարեվերջ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա.ռու»-ն։
Նշվում է, որ Inditex-ը որոշ դեպքերում մտադիր է հատուկ պայմաններով երկարաձգել առևտրի կենտրոնում գտնվող տարածքների վարձակալության պայմանագրերը մինչև տարեվերջ։ Որոշ դեպքերում այս առաջարկը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 1-ը։
Ըստ աղբյուրի՝ Inditex-ը նախատեսում է այժմ վճարել փակ խանութների վարձակալության համար նվազագույն գնով։
Inditex-ից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել։
Հարակից հրապարակումներ`
- IKEA-ն, Zara-ն և Bershka-ն կարող են վերադառնալ Ռուսաստան
- KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին