Պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին. Արմեն Գրիգորյան
«Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի մեր քաղաքական թիմի հետ լայնածավալ երեք ուղղությամբ բարեփոխումներ ենք իրականացնում։ Դրանցից մեկը ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարեփոխումներն են»,- ԱԺ-ում «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ այս բարեփոխումների համատեսքտում պլանավորում են ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ անվտանգության խորհրդի գրասենյակն այս նոր կառույցի ձևավորման համար արդեն քննարկումներ է սկսել գործընկերների հետ։