Կրկին երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը՝ 3-4 բալ
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում գրանցվել է 6 երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող գյուղում
- Երկրաշարժ Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ
- ԱԻՆ. Հաշվի առնելով երկրաշարժի ուժը՝ կարող են լինել նոր ցնցումներ
- Երրորդ երկրաշարժը մեկ օրում
- Կրկին երկրաշարժ. Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ
- 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում