«Շատ հաճելի». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացի մասին
«Շատ հաճելի»։ Այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողի այն հարցին, թե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում։
Լրագրողի ճշտող հարցին՝ կա՞ նման հարց, թե՞ ոչ, լինելո՞ւ է նման գործընթաց, թե՞ ոչ, Ա.Սիմոնյանն ասաց. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ կայքում տեադրվել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու որոշման նախագիծ, ըստ որի ՔՊ-ն նախաձեռնել է ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ: Սակայն նախագիծը կարճ ժամանակ անց հանվել էր։
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Panorama.am-ին ասել էր. «Այս պահին նման բան չկա»։
Հարցին՝ այսինքն չի՞ դիմելու ՍԴ, նա պատասխանել էր. «Այս պահին, այս պահինը կարևոր է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան