Երևան տեղափոխված ռուսների պատճառով անշարժ գույքի գները բարձրացել են 4 անգամ
2022 թվականի մարտ-ապրիլին զանգվածաբար Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների պատճառով 4 անգամ բարձրացրել են Երևանում անշարժ գույքի գները։ Այս մասին գրում է abnews.ru-ն։
«Proeconomics»-ի փորձագետը հայտնել է, որ մարտ-ապրիլին Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային տեղափոխման պատճառով Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների արժեքը բարձրացել է ռեկորդային բարձր մակարդակի։ Նշվում է, որ Հայաստանում երբեք չի եղել վարձակալության և բնակարանների գնման նման ռեկորդային պահանջարկ։
Մասնավորապես, երկու սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում այժմ կարելի է վարձակալել ամսական 80000 ռուբլով (մոտ 480 հազար դրամ), ծայրամասում՝ ամսական 40000 (240 հազ. դրամ) ռուբլով։
Ըստ աղբյուրի՝ աննշարժ գույքի գներն աճել են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում։ 2021 թվականի մայիսի համեմատ, մայրաքաղաքում բնակարանները թանկացել են 10 տոկոսով։
Նշվում է, որ Երևանում անշարժ գույքի վարձակալության արժեքը գրեթե հավասար է Մոսկվայի գներին։ Փորձագետի կարծիքով՝ բնակարանների շուկայում նման իրավիճակը Հայաստանի տնտեսությանը տարեկան կբերի հարյուրավոր միլիոն դոլարներ, ինչը կաջակցի երկրին ֆինանսական ճգնաժամի ժամանակ։
Միաժամանակ փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ արդեն սկսել են Հայաստանից վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան