Կարեն Վրթանեսյան. Իշխանությունն ասում է, եթե մտահոգվեք Արցախով, կպատժենք ձեզ
«2020 թվականի նոյեմբերից շատ ենք լսում, որ ասում են, եթե այդքան շատ եք մտահոգված Հայաստանի անվտանգությամբ, սահմանների անառիկությամբ և այլն, գնացեք այդ սահմանները պաշտպանեք։ Իշխանությունն այս քարոզչական թեզն է առաջ տանում, ու շատերը կուլ են տալիս խայծն ու կրկնում են այն»,- «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության փոձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգոց Կարեն Վրթանեսյանը։
Նրա մեկնաբանմամբ, ստացվում է, որ իշխանությունն ասում է՝ մի մտահոգվեք երկրի անվտանգությամբ, իսկ եթե մտահոգվեք, կպատժենք։
«Եթե մտահոգվեք Արցախով, կպատժենք ձեզ։ Նախ աբսուրդ է, երկրի պաշտպանությունը դիտարկել որպես պատժիչ գործողություն։ Ստացվում է, որ միայն պատիժ կրողները պետք է զբաղվեն երկրի պաշտպանությամբ։ Սա դեռ մի կողմ, այդ տարածված թեզը դեմագոգիա է։ Մենք ենթադրաբար դեռևս ունենք ազգային պետություն։ Մենք վաղուց՝ դեռ մինչև 92 թվականը դուրս ենք եկել ֆիդայական ջոկատների մակարդակից, որ ամեն գյուղ, շրջան ինքն էր մտածում իր պաշտպանության մասին։ Ստացվում է, վերադարձել ենք պետականություն չունենալու շրջան»,-ասաց նա։
Վրթանեսյանի կարծիքով, սա վկայում է այն մասին, որ իշխանության ղեկին հայտնված խմբակը երկիրը երեսուն տարով հետ է գցել, պետական զարգացումն ի չիք է դարձրել։
«Մենք հարկեր ենք վճարում, որպեսզի մեր երկրում գործեն զինված ուժեր՝ որպես անվտանգային համակարգ։ Եթե սահմանը պահում են մարդիկ՝ իրենց կամքից, ցանկությունից, համոզմունքից ելնելով, նշանակում է, մենք այդ համակարգը չունենք»,-նշեց Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարել՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավվի ինժեներական աշխատանքներում, հարիր չէ նախարարին. Տիգրան Աբրահամյան
- Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Եղիազարյան. Այս եռամսյա հավաքը պետք է անվանել «ընդդիմադիրների հավաք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան