Քաղաքացին Սևանա լճում հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել մոտենալ
Հուլիսի 12-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Դ․ Մ․-ին (ծնված 2008 թ․):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան