Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում
Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չի եղել։ Ռիա Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Եթե մենք խոսում ենք երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տրամաբանական կլինի, որ բանակցությունները տեղի ունենան առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, բայց դեռ չենք ստացել պատասխան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի արդեն չորս հանդիպում են անցկացրել: Վերջին հանդիպումները կայացել են Վիեննայում հուլիսի 1-ին։
Բանագնացներ առաջին հանդիպումը կայացել է այս տարվա հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին` կրկին Վիեննայում։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյանը հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ
- Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց
- «Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների» հանդիպումը մեկնարկել է Վիեննայում
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում
- Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը
- Չավուշօղլու. Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում
- Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են՝ գործընթացը շարունակել առանց նախապայմանների. ՀՀ ԱԳՆ
- Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
- Վիեննայում քննարկվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան