Դոնեցկում էսկալացիայի 146 օրվա ընթացքում զոհվել է 242 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 երեխա
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում իրավիճակի սրման 146 օրվա ընթացքում զոհվել է 242 խաղաղ բնակիչ, 2635 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Էսկալացիայի 146 օրվա ընթացքում զոհվել է 242 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 երեխա։ Սահմաններին մինչև ռազմական հատուկ գործողության սկսվելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1145 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 90 երեխա։ Ազատագրված տարածքում վիրավորվել է 1490 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 83 երեխա, ընդհանուր առմամբ վիրավորվել է 2635 մարդ, այդ թվում՝ 173 երեխա», - ասվում է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի Telegram ալիքում։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կրակոցների 5689 փաստ, որից 5360-ը՝ ծանր զինատեսակների կիրառմամբ։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է աղբյուրը, հակառակորդը արձակել է տարբեր տրամաչափի 47590 զինամթերք։ Նշվում է, որ վնասվել է ավելի քան 5,4 հազար բնակելի տուն և ավելի քան 1,2 հազար ենթակառուցվածք:
Հարակից հրապարակումներ`
- Դոնեցկում գնդակոծության ժամանակ վնասվել են երեք մանկապարտեզի և լիցեյի շենքեր
- Դոնեցկում Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 104 օրվա ընթացքում 136 խաղաղ բնակիչ է զոհվել
- Դոնեցկում 2014 թվականից ի վեր զոհվել է 117 երեխա
- Ուլյանովսկի մանկապարտեզերից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է երկու երեխա և նրանց դայակը
- Պենտագոնը վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցելիս ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան