Զոհվածի մայրը պատմում է իր որդու գործով կրկնակի անարգանքի մասին
«Ես Ժիրայր Մարգարյանի մայրն եմ։ 20 տարի բնակվել ենք Արցախում։ Տարածքները հանձնելու ժամանակ հետ ենք եկել Հայաստան։ Տղաս զինծառայող էր» ,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց զոհված զինծառայողի՝ Ժիրայր Մարգարյանի մայրը:
Հիշեցնենք՝ այսօր Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված զոհված զինծառայողների մարմիների գործով դատական նիստն է կայացել։
Մայրը հայտնեց, որ չի հարցաքննվել որպես վկա, թեև՝ դիմել է ամեն տեղ, տվել ցուցմունք, որ իր երեխան էլ է հենց Աբովյանի դիահերձարանում եղել։
Նա հայտնեց, որ նույնականացված դիերից մեկը իր որդունն է եղել և որ՝ «անարգել են որդուս դին»:
Զոհվածի մայրը փաստեց, որ գործի շրջանակներում նա որևէ կարգավիճակ չի ստացել, որ դատարանում իր իրավունքները պաշտպանի:
«Եթե մինչ այդ պետության խնդիրը չէր, որ երեխաները հայտնվել էին այդ վիճակում, ուղղակի անարգանք էր։ Կրկնակի անարգանք էր, երբ բացված գործը կարճվեց: Ցավն այնքան ուժգին էր, ասես՝ իմ հուղարկավորած երեխային ես նորից հուղարկավորել եմ, դաժան ցավ էր»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի տեղափոխման և պահպանման կարգը․ դատախազ
- Ծնողը գնացել է դիահերձարան որդուն ճանաչման և տեսել է՝ մարմինն ամբողջությամբ որդի մեջ է. Զոհված զինծառայողի հարազատը՝ դատախազին
- Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել զոհված զինվորների մարմինները դիահերձարանի նկուղում պահելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան