«Ժողովուրդ». Ծառուկյանն ասում է՝ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միևնույնն է, լինելու էին մարդիկ, որ դեմ էին խոսելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում Ծառուկյանն ասում է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միևնույնն է, լինելու էին մարդիկ և շրջանակներ, որ դեմ էին խոսելու։
«Լինելու էին նաև մարդիկ, որ պատվիրելու և կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետևյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին և առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծում է նա։
ԲՀԿ առաջնորդը վստահեցնում է՝ արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, ու բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, որոնց հետո պարբերաբար զրույցներ է ունեցել ու լսել նրանց խոսքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան