Ինչպես է իրականացվում Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի ծառայությունը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը նյութ է հրապարակել Վրաստան-Թուրքիա և Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի կողմից իրականացվող ծառայության վերաբերյալ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ սահմանապահ ստորաբաժանումները, որոնք հիշյալ երկու երկրների հետ սահմանին՝ 2300մ բարձրության վրա պայքարում են անօրինական միգրացիայի, մաքսանենգության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչների» դեմ, 24 ժամ 7 օր ծառայություն են իրականացնում:
Շեշտվում է, որ սահմանին հետախուզումը, դիտարկումը և պարեկությունը կատարվում է տեղական (թուրքական) արտադրության ջերմատեսիլ, գիշերային տեսանելիության սարքերով, անօդաչու թռչող սարքերով և բարդ ռելիեֆային տարածքներում շարժունակ զրահամեքենաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան