Մխիթարյանն ընտրել է մարզաշապիկի համարը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր մարզաշապիկի համարը: Նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Այս մասին տեղեկանում ենք «Ինտեր»-ի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ինտեր»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Միլանյան ակումբի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո:
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը հեգել է անուն-ազգանունն ու կոչ արել գալ Հայաստան
- Յուրա Մովսիսյան. Վստահ եմ, որ Մխիթարյանը կդառնա «Ինտերի» առաջատարը
- «Ինտեր». «Բարի գալուստ, Մխիթարյան»
- Ա սերիան գրանցել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր»
- Մխիթարյանը «Ինտերին» կմիանա առաջիկայում
- Հենրիխ Մխիթարյանն այսօր «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր
- Իտալիայի փոխչեմպիոնը պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին