Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի տեղափոխման և պահպանման կարգը․ դատախազ
«Առհասարակ նորմերը, որոնք սահմանված են բլանկետային,այսինքն՝ պետք է ունենան հիմք,թե ինչով են սահմանվում նրանց լիազորությունները, պարտականությունները և իրավունքները»,- Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված զոհված զինծառայողների մարմիների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ պարզաբանելով․
«Տվյալ դեպքում որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի տեղափոխման և պահպանման կարգը, մասունքների պահպանության կարգը և պահման պայմանները։ Ես դատական նիստի ընթացքում էլ նշեցի՝ ցավալի փաստ է, բայց՝ իրականություն։ Նման կարգի բացակայության պայմաններում որևէ անձի պատասխանատվության ենթարկելը իրավաբանների համար հասկանալի է, որ անհնարին է։ Որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, պաշտոնական հանցագործության համար պարտադիր են այդ լիազորությունները»։
Նրա խոսքով՝ եղել է փաստ, որի վերաբերյալ կատարել են նախաքննություն։ Այն վերաբերել է 2021թ․-ի հունիսի 2-ին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի բաժանմունքում տեղի ունեցած դեպքին։
«Մնացած հանգամանքները,թե որտեղ ինչ է տեղի ունեցել,դրանց վերաբերյալ մենք նախաքննության սահմաններում կաշկանդված ենք եղել»,- հավելեց Պետրոսյանը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դատական կարգով պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները պոլիէթիլենային տոպրակներով գետնին նետված վիճակում պահելու համար։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ծնողը գնացել է դիահերձարան որդուն ճանաչման և տեսել է՝ մարմինն ամբողջությամբ որդի մեջ է. Զոհված զինծառայողի հարազատը՝ դատախազին
- Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել զոհված զինվորների մարմինները դիահերձարանի նկուղում պահելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները