Վահրամ Միրաքյան. Դրամի արժևորումն արտահանող ընկերություններին կանգնեցրել է փակման վտանգի առաջ
Դրամի արժևորման հետևանքով դժվարին իրավիճակում են հայտնվել այն արտադրողները, որոնք իրենց ապրանքն արտահանում են։ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգում է «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը։
Նրա խոսքով, դրամի արժևորման հետևանքով վնասով են աշխատում գինի արտահանողները, թուլանում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, ոչ մրցակցային է դառնում զբոսաշրջային ոլորտը։
«Տեսեք, պահածո արտահանող ընկերությունը, որը լոլիկ, սմբուկ էր գնում գյուղացուց, փորձելու է ինքնարժեքը պակասեցնել։ Դրա ամենալավ տարբերակն այն է, որ գյուղացուց կսկսեն ավելի ցածր գնով մթերել։ Ո՞վ է տուժել։ Գյուղացին։ Մեկ ու կես մլն գյուղացի այս ամենի արդյունքում տուժելու է։ Կան դեպքեր, երբ աշխատողներին սկսել են ազատել գործից, կան ընկերություններ, որոնք սկսել են ավելի քիչ ծիրան մթերել, ինչը նշանակում է, որ դրա հետևանքները կերևան հաջորդ տարի»,-ասում է նա։
Միրաքյանի խոսքով, դրամի՝ մեկ ամիս տևած արժևորումը արտահանող տնտեսությանը հետ է գցում մեկ տարով։
Գործարարների միության հիմնադիրը եկել է համոզման, որ դրամի արժևորման պատճառների վերաբերյալ պետական մարմինների կարծիքները չեն համընկնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բանկերում դոլարի միջին առքը 409.94 դրամ է, վաճառքը՝ 422 դրամ
- Շուկայում առկա է մեծ քանակության դոլարի լրացուցիչ զանգված. տնտեսագետ
- Եթե դոլարն էժանանում է, ինչու ապրանքների գները չեն նվազում
- Դոլարը հատեց 400 դրամի շեմը
- Վարդան Արամյան. Հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը
- Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները