Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ. պաշտպանության փոխնախարար
«Մեր սահմանը փոխվել է, մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ։ Շաբաթներ են եղել, որ ամեն օր են հնչել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ վերջին շրջանում Վայոց Ձորի ուղղությամբ կրակոցներ են հնչում, ինչո՞ւ է թշնամին ընտրել այս ուղղությունը։
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։
«Եթե կա տեղեկատվություն, որ կրակել են, կխնդրեմ այդ տեղեկատվությունը հետևեք ու որպես ելակետ վերցրեք այդ տեղեկատվությունը: ՊՆ-ն չի կարող որևէ բան թաքցնել, այսինքն չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի»,-ասաց նախարարը:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանական կրակոցներին հայկական կողմը չի արձագանքում, անընդհատ զոհի կարգավիճակում է, Ա. Սարգսյանն ասաց. «Մենք անընդհատ զոհի կարգավիճակում չենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
- Ելփին՝ «դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»
- Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ
- ՊՆ-ն հերքում է
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին