Ուր ԵՄ-ն, ուր ՆԱՏՕ-ն, ուր՝ Վրաստանը
Ինչ ԵՄ-ն մերժեց Վրաստանի անդամակցումը՝ գերադասելով ՌԴ դեմ պատերազմող Ուկրաինային, Վրաստանը կանգնել է շատ լուրջ դիվանագիտական «շախմատի» առաջ։
Վրաստանը խնդիր ունի թույլ չտալ պատերազմ իր երկրում, ուստի Աբխազիայի կամ ՌԴ դեմ լարումները աշխատում է շրջանցել՝ առանց թույլ տալու դրանց շիկացումը։ Իր աշխարհագրական դիրքով Վրաստանը իդելական է ՌԴ դեմ պատերազմ սկսելու, ինչպես դա կուզեին և ԵՄ-ն, և ՆԱՏՕ-ն, որքան էլ խոսեն խաղաղությունից կամ խաղաղասիրությունից։
Միևնույն ժամանակ Վրաստանը կարծես դեռ ուզում է ընկերակցել կամ անդամակցել իր արևմտյան բարեկամներին՝ ՆԱՏՕ և ԵՄ, սակայն դրա համար ամենևին չի բռնել պրիմիտիվիզմի ճանապարհը։
Չգիտենք՝ արյոք ՀՀ կառավարության պես Վրաստանի կառավարությունը, որ ակտիվ համագործակցում է Թուրքիա-Ադրբեջանի հետ, նաև՝ ռազմական ոլորտում, շնորհավորե՞լ է Փաշինյանի պես նրանց կուրբան-բայրամը, ինչը ավելի բնական կնայվեր բոլոր համագործակցությունների համատեքստում, սակայն պարզ է, որ Վրաստանը կուլ գնալ ճնշումներին չի ուզում։
«Որոշ ժամանակ առաջ հրապարակվեցին կառավարման նորացված ինդեքսներ, ամբողջականության ինդեքսներ, որոնք մշակվել են աշխարհի առաջատար հետազոտական կազմակերպության և Վաշինգտոնի, թերևս առաջին վերլուծական կենտրոնի՝ «Heritage Foundation»-ի հետազոտությամբ։ Վրաստանի կառավարության ամբողջականության 2022 թվականի ինդեքսի համաձայն՝ Վրաստանը զբաղեցրել է 35-րդ տեղը աշխարհում և հայտնվել եվրոպական լավագույն 20 երկրների մեջ։ Երկրորդը Եվրոպական հակակոռուպցիոն կենտրոնի վիճակի ամբողջականության ինդեքսն է, ըստ որի՝ Վրաստանը աշխարհում զբաղեցրել է 32-րդ տեղը, իսկ հետխորհրդային տարածքում Էստոնիայից հետո երկրորդ տեղը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Սա թերևս կարելի է թարգմանել՝ «տեսեք, իմացեք, նկատի ունեցեք, ափսոսացեք, նախանձեք...»։
Լավ դիվանագիտություն է, ինչ խոսք։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ութ տարվա պաշարով գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել
- Վրաստանի ԱԳՆ-ն ճշտում է ԴԺՀ-ում վրացի վարձկանների հնարավոր լիկվիդացման մասին տեղեկությունը
- «Հրապարակ». Ինչու են հետ կանչում Վրաստանում ՀՀ դեսպանին
- Վրաստան այցելողների թվով ռուսաստանցիներն առաջին տեղում են, Հայաստանը՝ երրորդ տեղում
- Վրաստան այցելողների թվով ռուսաստանցիներն առաջինն են
- Վրաստան ցորենի ներկրումը դադարեցվել է
- Էներգետիկ անվտանգությունը Վրաստանում առաջնահերթություն է համարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան