«Ժողովուրդ». Այն, ինչ մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականացնում է լայն թափով.
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին և ասել, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման:
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել և նախարար Պապիկյանի մոտ որոշել են բարձրաձայնել խնամի-ծանոթ-բարեկամներին նախարարությունում տեղավորելու գործընթացի մասին: Մասնավորապես՝ պաշտոնյաները Պապիկյանի հետ զրույցում պնդել են, որ նա ստուգի գրեթե բոլոր վարչությունները, որտեղ պետերն իրենց կանանց են գործի տեղավորել:
Ըստ այդ լուրերի՝ օրինակ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունում բոլորն իրենց կանանց են գործի ընդունել, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում կրկին կանանց ու նաև քենիներին են գործի ընդունել: Ավելին՝ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի եղբորը Ռազմական ոստիկանությունում են ՌՈ պետի թիկունքի գծով տեղակալ նշանակել և այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում «ԽԾԲ»-ի գործընթացին կանդրադառնա առաջիկայում. այն, ինչ մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականացնում է լայն թափով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան