Համլետ Պետրոսյան. Միայն և միայն քաղաքական կամքը
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է
«Հայաստանը հազարավոր հին ու նոր հնավայրեր, քաղաքներ, ամրոցներ, տաճարներ, վանքեր, եկեղեցիներ ու կոթողներ ունի։ Դրանք մեր երկրի պատմական, մշակութային և գեղագիտական կերպարը ներկայացնում են ավելի, քան բավարար տեսքով։ Երբեմն նույնիսկ ավելին, քան դրա կարիքը կա, երբ նկատի ենք առնում հատկապես մերօրյա սնկակերպ աճող նորելուկները։
Մշակութային անշարժ-լանդշաֆտային ժառանգության հանդեպ պետական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այդ ամենի պահպանմանը, վերկանգնմանը, խնամքին ու հանարհռչակմանը, հանրույթի, համայնքի, առանձին խմբերի, քաղաքացու և ժառանգության միջև ավելի սերտ, հոգատար ու խնայող փոխհարաբերությունների հաստատմանը։
Մշակութային ցանկացած գործընթաց ու նորարարություն օրենսդրորեն պիտի պարտավորված լինի հետևել նույն հոգատար ու խնայող սկզբունքներին։
Պարզ բաներ եմ գրում։ Ի՞նչն է խանգարում ստեղծել նույնքան պարզ ու հստակ մի հայեցակարգ, ընդունել օրենսդրական ակտեր ու կարգավորումներ և անշեղորեն կատարել այն։ Պատճառները շատ են։ Բայց կարծում եմ դրան նախ և առաջ խանգարում են պետական մտածողության պակասը, մասնագիտական հսկա ներուժի անկազմակերպ վիճակն ու վարչարարական անտանելի մեխանիզմներն ու պրակտիկաները։
Եթե կա նպատակի հստակ գիտակցումը, դրանից բխող խնդիրների սահմանումը, դրանց խանգարող թերությունների գույքագրումը, մնում է միայն քաղաքական կամքը։ Միայն և միայն քաղաքական կամքը։ Քաղաքական կամք, որով երբեք աչքի չեն ընկել անկախության ավելի քան երեսնամյա հնարավորությունները մսխած իշխանությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Սա պատերազմի շարունակությունն է, այս պարզ բանն ինչպես անընդհատ բացատրենք. Համլետ Պետրոսյան
- Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Խաչենագետի վերնահովիտը թշնամու առաջ. Համլետ Պետրոսյան
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան
- Ինչքան զգոն լինենք, այնքան ավելի կկանխենք Ադրբեջանի կամայական գործողությունները. hնագետ Համլետ Պետրոսյան
- Համլետ Պետրոսյանի պատասխանը՝ Բաքվի հերթական զրպարտությանը
- Համլետ Պետրոսյան. Արցախում և Ուտիքում քրիստոնեական հուշարձանների վրա չկա և ոչ մի էթնիկ աղվանական կամ ուտիական հետք
- Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
- Համլետ Պետրոսյան. Կներեք, որ հույս եմ տվել, կներեք
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
- Համլետ Պետրոսյան. Այս պահին չենք կարող ճշգրիտ ասել, թե Տիգրանակերտի հուշարձանում ինչ վիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան