Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առևտրում հրաժարվել դոլարից և եվրոյից
Իրանն ու Ռուսաստանը, որոնք համաձայնության են եկել ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին, երկկողմ առևտրային գործարքներում պատրաստվում են դոլարի փոխարեն օգտագործել սեփական արժույթները։ En Son Haber թերթի համապատասխան նյութը ներկայացնում է ИноСМИ-ին։
Նշվում է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին Ռուսաստանը էներգակիրների առևտրում ռուբլու օգտագործման պահանջ է մտցրել, իսկ այժմ նոր ճանապարհ է բռնում Իրանի հետ իր գործարքներում:
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեհաբադին Թեհրանում լրագրողներին ասել է, որ պատժամիջոցների դեմ պայքարող Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք են բերվել որոշ կարևոր պայմանավորվածություններ բանկային, ֆինանսական և տնտեսական ոլորտներում։
Իրանական Mehr կիսապաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սալեհաբադին նշել է, որ ռուս պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ զգալի քայլեր են ձեռնարկել ֆինանսական և բանկային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար։
Բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկկողմ առևտրից դոլարի և եվրոյի վերացման և ազգային արժույթներին անցնելու հետ կապված քայլերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին