
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն իր ադրբեջանցի գործընկերոջ պաշտոնական հրավերով ուրբաթ կայցելի Ադրբեջան:
ParsToday-ը գրում է՝ Ադրբեջանն Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Նշվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ նախատեսվող այցերի շրջանակներում, Ալի Շամխանին ուրբաթ օրը կայցելի Ադրբեջան:
Այցի ընթացքում, Շամխանին կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Երկու երկրների պաշտոնյաները կքննարկեն երկկողմ հարցեր և տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։