Երևանյան այգիներից մեկը հայտարարեց ինքնագլորների օգտագործման արգելքի մասին
Արամի և Փավստոս Բուզանդ փողոցների մեջտեղում գտնվող «Սիզընս» այգին հայտնում է՝ հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, որոշում են կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը։
«Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,-մասնավորապես ասված է այգու հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Զգուշացեք էլեկտրական ինքնագլորներից»-ն ո՞ւմ տանձին է
- «Ժողովուրդ». Ինքնագլորները կամ, նույն ինքը, սամակատները պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին
- Կամ Հայկ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա էլ իր մասնաբաժինն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան