«Ժողովուրդ». Կառավարման ակադեմիայի՝ պատերազմին մասնակցած ուսանողները կանգնել են փաստի առաջ
«Ժողովուրդ». ԿԳՄՍ-ն գումար է փոխանցել որպես ուսման վճար, իսկ կառավարման ակադեմիայի՝ պատերազմին մասնակցած ուսանողները կանգնել են փաստի առաջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջև: Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ՝ ակադեմիային գումար է փոխանցվել որպես ուսման վճար այդ ուսանողների կրթությունը մագիստրատուրայում հեռավար կարգով իրականացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ գումարը հետագայում հետ է վերադարձվել պետբյուջե, քանի որ որոշման մեջ հեռավար բառը նշված չի եղել: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ մինչև այժմ ակադեմիան որևէ քայլի չի դիմել՝ վրիպակն ուղղելու և կրկին ուսման գումարը ստանալու համար, ինչի հետևանքով վեց ուսանողներ հայտնվել են փաստի առջև և չեն կարողացել դիպլոմ ստանալ, քանի որ նրանց վարձավճարը՝ մոտ 350 հազար դրամ, վճարված չէ:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարման ակադեմիա: Այնտեղից Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Ելենա Գրիգորյանը ուղարկեց այն որոշումը, որով առաջնորդվում է բուհը՝ այլ մեկնաբանություն չտալով, թե ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա