Հուրգադայում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակման ևս մեկ պատճառ
Կարմիր ծովի պաշտպանության կոմիտեի և Հուրգադայի շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանման ասոցիացիայի մասնագետները նշել են երկու զբոսաշրջիկների վրա շնաձկան հարձակման հիմնական պատճառները։ Atorus.ru գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Egyptian Streets»-ը։
Փաստաթղթի համաձայն՝ հարձակումները կատարել է նույն շնաձուկը։
Փորձագետների կարծիքով՝ գիշատչի ագրեսիվությունը բացատրվում է նրանով, որ այժմ զուգավորման շրջանն է, և այն տևում է ապրիլից մինչև հուլիսի վերջ։ Կարմիր ծովում շնաձկների հարձակումների պատճառներից են նաև ձկնորսությունը, դայվինգի և ջրասուզման վայրերի ակտիվ օգտագործումը, ինչպես նաև մարդկանց կողմից ձկների կերակրումը, ինչի արդյունքում ծովային կենդանիները ծանծաղ ջրում սնվելու նոր վայրեր են փնտրում:
Ըստ զեկույցի՝ հարձակման պատճառը հավանաբար ջրի մեջ սննդի մնացորդներն են եղել, որոնք խայծ են դարձել գիշատչի համար։
Նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում խորհուրդ է տրվում իրականացնել սուզվելու և ջրասուզման տարածքի կառավարման համապարփակ ծրագիր՝ ' սուզորդների կյանքը փրկելու և ծովային կյանքը պահպանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռումինուհի է զոհվել
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին