Հուլիսի 14-ին ԱԺ խորհուրդը նիստում կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը
Հուլիսի 14-ին ժամը 18:30-ին Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրելու, օրակարգում է ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։
Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
Ընդհանուր՝ 33 ընդդիմադիր պատգամավորի անուն է նշված նախագծում։
Հարակից հրապարակումներ`
- «Շատ հաճելի». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթացի մասին
- Ժամանակին էր պետք դնել մանդատները․Ստեփան Դանիելյան
- ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ
- Վահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
- Թող ՔՊ-ն հունիսի 3-ի ԱԺ հայտարարությունն ընդունի, մենք բոլոր մանդատներն էլ կդենք, մեր կողմից պարգևավճարն էլ կտանք իրենց.Վարդևանյան
- Արթուր Ղազինյան. Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը
- Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան