Բայդենի որդուն «բռնացրել են» ուկրաինացի մարմնավաճառներին ապօրինի տեղափոխելիս
ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, հերթական աղմկահարույց սկանդալի հերոս է դարձել։ ntv.ru կայքը գրում է, որ մինչ ամբողջ երկիրն ուսումնասիրում է անձնական աքաունթից հաքերների ձեռք բերած լուսանկարներն ու տեսանյութերը, նոր մանրամասներ են ի հայտ եկել։ ԱՄՆ նախագահի որդուն մեղադրում են թեթևաբարո կանանց տեղափոխում կազմակերպելու մեջ։
Հանթեր Բայդենի կյանքի և արկածների մասին նոր սկանդալային մանրամասները հայտնվել են մամուլում այն բանից հետո, երբ հաքերները կոտրել են նրա ամպային ծառայությունը, որտեղ լուսանկարները, տեսանյութերը, տեքստային հաղորդագրությունները պահվել էին iPhone-ից և Hunter-ի այլ սարքերից: Վաղուց գաղտնիք չէ ԱՄՆ նախագահի որդու կյանքից մի շարք մանրամասներ, բայց երիտասարդ Բայդենին նոր սկանդալ է սպառնում դաշնային մեղադրանքներով։
Համացանցում հայտնված նյութերից կարելի է հետևություն անել, որ Բոստոնից մարմնավաճառները գնացքով մեկնել են Նյու Յորք՝ Հանթերի մոտ և նկարահանել իրենց՝ հաստատելու, որ գնում են։ Հանթերը նաև նկարահանել են օրգիան նրանց հետ։
«Հասկանալի պատճառներով անհնար է այս տեսանյութն ամբողջությամբ ցուցադրել, պետք է ընտրեինք կադրեր։ Ըստ էության, գիշերային թիթեռնիկների հետ 8 ժամն այնքան զվարճալի է անցել, որ Հանթերը գրել է նրանց տիրոջը՝ ուկրաինուհի Եկատերինա Մորեվային և խնդրել երկարաձգել։ Մորեվան ունի կայք, որն առաջարկում է ուղեկցորդուհիների և աղջիկների հետ անմոռանալի ժամանակ անցկացնել»,- գրել է կայքը։
Հանթեր Բայդենի դեմ կարող է մեղադրանք առաջադրվել պետական սահմանով մարմնավաճառներին տեղափոխելու համար։ ԱՄՆ-ում արդեն 110 տարի գործում է դա արգելող օրենք։ Թեև Հանթերն անձամբ չի տեղափոխել աղջիկներին, բայց հենց նա է վճարել նրանց տոմսերի համար, այսինքն՝ նախաձեռնել է ճանապարհորդությունը։ Այսպիսով, այժմ հարկերից խուսափելու, փողերի լվացման և լոբբիստական օրենքների խախտման վերաբերյալ գործերի հետաքննությանը հավանաբար կավելանա գիշերային թիթեռնիկների ապօրինի տեղափոխումը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան