Գերմանիան օգոստոսի 1-ից կհրաժարվի ռուսական ածխից, դեկտեմբերի 31-ից՝ նավթից
Գերմանիան օգոստոսի 1-ին ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ածուխից, իսկ դեկտեմբերի 31-ից՝ ռուսական նավթից։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսին։
«Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է «Դրուժբա» նավթամուղի պատմությանը, որը խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, այդ կախվածությունից ազատվելը սովորական գործ չէ, բայց դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից»,- ասել է նա Սիդնեյի էներգետիկ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ այժմ Գերմանիայի համար ամենադժվարը կլինի ռուսական էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք գտնելը։ Կուկիսը հավելել է, որ ԱՄՆ-ն ու Քաթարը միասին կարող են Եվրոպային տրամադրել մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հեղուկ գազի տեսքով, սակայն դա դեռ բավարար չէ ռուսական գազի փոխարինման համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ երկրները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներկրման էմբարգոյի վերաբերյալ
- Գերմանիան մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից. Bloomberg
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան