Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում է սկսվել
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:
Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։
«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է «GazeteKars»-ը։
Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է իրականացվում Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական զինուժի ծառայությունը
- Ցեղասպանի առաջ այսօր արդեն Փաշինյանն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին. Գեղամ Մանուկյան
- «Հրապարակ». Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
- Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան