Խաչատուրյան քույրերի հոր դեմ գործը փոխանցվել է ՌԴ գլխավոր դատախազություն
Ռուսաստանի քննչական կոմիտեն 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ կառույցների աղբյուրին։
«Խաչատուրյանի դեմ գործը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Եթե մեղադրական եզրակացությունը հաստատվի վերահսկող մարմնի կողմից, գործի նյութերն, ըստ էության, կուղարկվեն Մոսկվայի Բուտիրսկի դատարան»,- ասել է աղբյուրը։
Միխայիլ Խաչատուրյանը մեղադրվում է սեփական երեխաներին խոշտանգելու, նրանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և պոռնոգրաֆիա տարածելու մեջ։ Քննչական կոմիտեն Միխայիլ Խաչատրյանի դեմ գործով նախաքննությունն ավարտել է մայիսի 29-ին։
Խաչատուրյան երեք քույրերը բերման էին ենթարկվել 2018 թվականին իրենց հորը սպանելու կասկածանքով։ Ավագների՝ Քրիստինայի և Անգելինայի գործողությունները որակվել էին որպես կանխամտածված սպանություն, որը կատարվել էր մի խումբ անձանց կողմից: Կրտսեր քրոջ՝ Մարիայի գործը քննվել է առանձին, քանի որ սպանության պահին նա անչափահաս է եղել։ Ավելի ուշ դատարանը նրան անմեղսունակ է ճանաչել։ Քույրերը պատմել են, որ հայրը երկար տարիներ ծաղրել է իրենց։
Փորձաքննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը դուստրերի նկատմամբ բռնություն է կիրառել, ինչի արդյունքում աղջիկները տառապել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումով։ Սակայն Խաչատուրյանի մահով պայմանավորված՝ գործի քննությունը կարճվել է։ 2020 թվականի դեկտեմբերին Բասմանի դատարանը պարտավորեցրել է Քննչական կոմիտեին քրեական գործ հարուցել նրա դեմ։ 2021 թվականի մարտին Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել իրենց հոր դեմ հարուցված քրեական գործով։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով
- Բժիշկները Խաչատուրյան քույրերից ամենափոքրին մեղսունակ են համարում
- Մոսկվայի դատարանը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է դատախազին
- Դատարանը վեցերորդ անգամ չի կարողացել Խաչատուրյան քույրերի գործով երդվյալներ ընտրել
- Դատարանը հինգերորդ անգամ չկարողացավ Խաչատուրյան քույրերի գործով ընտրել երդվյալների
- Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են
- «Նա չարիք է գործում, նա հենց չարիք է». Խաչատուրյան քույրերը՝ հոր մասին
- Խաչատուրյան քույրերին արգելվել է շփվել իրար հետ
- Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
- Փաստաբանը կարծում է՝ Խաչատուրյան քույրերի գործը կքննվի դռնփակ
- Խաչատուրյան քույրերի գործը լրացվել է ևս երեք հատորով
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է