Հավաքեք ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է. Օսկարակիր ռեժիսոր Կոստա Գավրաս
Երեկ Հայաստանի կինոյի տանն է եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Հայաստանում գտնվող կինոյի լեգենդներից մեկը՝ ամերիկյան Օսկարի, Կաննի, Բեռլինի ու բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակակիր, Ֆրանսիական Սինեմատեքի հիմնադիր և երկարամյա ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Կոստա Գավրասը։
Հայաստանի Կինոգործիչների միությունից հայտնում են, որ համաշխարհային կինոյի լեգենդը հիացած էր կինոյի տան դահլիճներով, սրահներով, այն խնամքով ու նվիրվածությամբ, որն առկա է դեպի մեր կինոժառանգությունը, դեպի մեր կինոն ու նրա ժամանակը:
Հիացած էր նոր ստեղծվող «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանով: Նա բացառիկ մի խորհուրդ է տվել. «Հավաքեք ամեն ինչ, ամեն ինչ: Նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է: Ժամանակը կգնահատի ու կորոշի դրա արժեքը»:
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՀԱՄԱՐ». ահա այն մակագրությունը, որ Կոստա Գավրասը թողել է կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահի» պատին՝ Ուիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Վիմ Վենդերսի և համաշխարհային մշակույթի մյուս մեծերի կողքին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «Հինգ երազողները և ձին» ֆիլմի երևանյան պրեմիերա
- «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին ընդառաջ հրապարակվել է փառատոնի ֆիլմերի ամբողջական ծրագիրը
- «Ոսկե ծիրանի» շրջանակում հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն
- «Ոսկե ծիրան». «Կորիզ» տարածաշրջանային կարճամետրաժ մրցութային ծրագիրը
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը
- «Ոսկե ծիրան». Ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային
- «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը
- «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա 44-օրյա պատերազմին
- «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան
- 19-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
- Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին