Հովհաննես Քոչարյան. Նոր քրօրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասը ֆանտաստիկ մեկնաբանությունների հնարավորությունը սահմանափակել է
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրում է.
«Հին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում էր պատասխանատվություն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ: Քրեական օրենքը պահանջում էր, որ մեղադրանքի կողմը հիմնավորի «դիրքի չարաշահում-դիտավորությամբ էական վնասի պատճառում – անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացում» բաղադրիչները:
Չեմ ուզում անդրադառնալ այս իրավանորմի կիրառման ձևախեղումներին, բայց նոր քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասը ֆանտաստիկ մեկնաբանությունների հնարավորությունը մեղադրանքի կողմի համար սահմանափակել է: Խոսքը վերաբերվում է 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված առանձնապես խոշոր չափերով պատճառված գույքային վնասին, որն ըստ նոր քրեական օրենսգրքի՝ պատժելի է, եթե կատարվել է ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ:
Այսպիսով, պաշտոնական լիազորությունները չարաշահելու այն դեպքերը, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր վնաս, և ըստ առաջադրված մեղադրանքի՝ ծանր վնասը ունի առանձնապես խոշոր չափի գույքային վնասի բնույթ, այլևս որպես որակյալ հանցակազմ՝ ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ են, իսկ 441-րդ հոդվածը կոնկրետ դեպքում ունի հետադարձ ուժ:
441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում այն դեպքերի համար, երբ անզգուշությամբ առաջացրել են «այլ ծանր հետևանքներ»:
Այլ ծանր հետևանքները չեն կարող ունենալ առանձնապես խոշոր չափի գույքային վնասի բնույթ, հակառակ դեպքում կստացվի, որ օրենսդիրը նույն 4-8 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում հանրորեն վտանգավորության տարբեր բնույթ ունեցող արարքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղամբարյանը՝ արարքի որակումը նոր քրօր-ին «համապատասխանացնելու» պրակտիկայի անթույլատրելիության մասին
- Լսվելու իրավունքն այս պայմաններում դառնում է առարկայազուրկ․ Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան