«Հրապարակ». ԱԺ ճաշարանը նորոգում են. Որևէ շինարարական ընկերություն ներգրավված չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում ճաշարանի նորոգման աշխատանքներ են սկսվել։ Որպեսզի ԱԺ աշխատակազմն ու պատգամավորները սոված չմնան, ԱԺ աշխատակազմը բուֆետը տեղափոխել է շենքից համարյա դուրս՝ լրագրողների մամուլի սրահ, որի մուտքը դրսից է և գրեթե չէր օգտագործվում լրագրողների կողմից։
Մամուլի սրահում ժամանակավորապես տեղակայված բուֆետում, սակայն, միայն սուրճ և ֆաստֆուդային ուտելիք են տալիս։ Իսկ ճաշարանի հիմնական տարածքը կապիտալ վերանորոգվում է՝ խոհանոցից սկսած մինչև պատեր, կահ-կարասի, սպասքի թարմացում։
ԱԺ-ից մեզ ասացին՝ նախատեսում են մինչև սեպտեմբերի կեսերն ավարտել նորոգումը, սակայն չասացին, թե որքան գումար են նախատեսել նորոգման համար, և որ ընկերությունն է կատարում աշխատանքները։ Ասացին՝ ծախսերի մի մասն իր գրպանից աշխատակազմի ղեկավար, գործարար Վահան Նարիբեկյանն է հոգում, ինչը բավականին տարօրինակ է։ «Ռեմոնտ» անողներն էլ ԱԺ տնտեսական մասի աշխատակիցներն են, այսինքն՝ դեռ որևէ շինարարական ընկերություն ներգրավված չէ, փորձում են իրենց ուժերով կազմակերպել։
Հետո հնարավոր է՝ մրցույթով շինկազմակերպության դիմեն։ Սեպտեմբերին նաև ԱԺ ճաշարանի գործարկման նոր մրցույթ կհայտարարվի, որով էլ կորոշվի՝ գործո՞ղ ընկերությունը կմնա, թե՞ նոր ընկերություն կգա։ Նկատենք, որ նախկինում ճաշարանն աշխատեցնողները պարբերաբար խնդիրներ էին ունենում, քանի որ ԱԺ-ում աշխատելը միշտ բարդ է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա