ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել սննդամթերքի առևտրից
Մեղադրելով Մոսկվային Ուկրաինայից գյուղմթերքների արտահանումը խոչընդոտելու մեջ՝ Միացյալ Նահանգները ձգտում է վերաբաշխել համաշխարհային ագրոարդյունաբերական շուկան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։
Դիվանագետները նշել են, որ այն պնդումները, թե Ռուսաստանը թույլ չի տալիս ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը ծովով արտահանել, չեն դիմանում քննադատություններին։
«Պատասխանատվությունը կրում է Կիևի իշխանությունները, ովքեր ականապատել են Սև ծովի տարածքը <...> Մենք նման հայտարարությունները համարում ենք համաշխարհային ագրոարդյունաբերական շուկայի վերաբաշխման ԱՄՆ-ի ջանքերի վկայություն՝ ենթադրելով Ռուսաստանի դուրսբերում սննդի առևտրի ոլորտից»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում։
Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում է ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներ՝ արգելափակելու Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերություններն արտաքին աշխարհի հետ և խաթարելու մատակարարման շղթաները։
«Արդյունքում ներկրող պետությունները զգալի դժվարություններ են կրում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարցում»,- եզրափակել են դեսպանատանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ կառավարությունը ռուբլու կվերածի հացահատիկի և արևածաղկի ձեթի արտահանման տուրքերը
- Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար. Չավուշօղլու
- Պեսկովը խոսել է հացահատիկի արտահանման շուրջ Թուրքիայի և Ուկրաինայի հետ շփումների մասին
- Բայդենին ԱՄՆ-ում կոչ են անում ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
- Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան