ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։
Նախագահի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Էդվարդ ԱՍՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»։
Մինչ այս՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին:
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՊՆ-ում և ԳՇ-ում շունչները պահած սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում
- ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. ՔՊ-ն ընդունեց նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան