«Ժողովուրդ». Նոր գլխավոր դատախազի նշանակումով պայմանավորված իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր դատախազի նշանակման մասով։
Մասնավորապես, համեմատություններ են արվում առ այն, որ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգից է եղել, և տարբեր հարցերով կարողացել են նրա հետ զրուցել և ընդհանուր հայտարարի գալ շատ հարցերում, իսկ, ահա, Աննա Վարդապետյանը համակարգից չէ, ուստի գլխավոր դատախազի հետ կապը կտրվում է, և դատախազների համար առավել բարդ շրջան է սկսվում։
Չի բացառվում, որ շատ դատախազներ լքեն համակարգը։ Գլխավոր դատախազի տեղակալների մասով արդեն գրել էինք, որ նրանք կհեռանան: Նշենք, որ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին, սակայն մինչև այդ արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կադրերի փնտրտուք է, շատերը հրաժարվում են աշխատել նրա հետ, և շուտով ազատման դիմումների շարք կլինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան